Հայաստան-Թուրքիա խաղը քաղաքականացնելու փորձեր չեղան, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չեն զգա. ՀՖՖ նախագահ

Հայաստան-Թուրքիա խաղը քաղաքականացնելու փորձեր չեղան, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չեն զգա։

 

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը․

 

«2008-09 թվականների Հայաստան-Թուրքիա հանդիպումներն անցան գերքաղաքականացված մթնոլորտում, որը խանգարեց մեր հավաքականին։ Հիմա ֆեդերացիան ամեն ինչ պետք է փորձի անել, որ քաղաքականությունը չմտնի թիմի ներս, այդ լրացուցիչ պատասխանատվությունը չզգան ֆուտբոլիստները։

 

Մեզ դա հաջողվեց, քաղաքականացման փորձեր չեղան, դա շատ կարևոր է։ Մթնոլորտն այս պահին ապաքաղաքականացված է, ավելի շատ ֆուտբոլային է։ Բնականաբար սա այն խաղն է, որտեղ քաղաքականությունը չի կարող չլինել, հաշվի առնելով, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ։ Բայց, կարևոր է, որ մինիմալ քաղաքականացված իրավիճակ է»,-նշել է Մելիքբեկյանը։

Նա ընդգծել է, որ սա ոչ միայն կարևոր խաղ է, քանի որ Թուրքիայի հետ է, այլ կարևոր է, քանի որ խաղում ենք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր հիմնական մրցակցի հետ։ Պետք է պայքարենք Եվրո-2024-ի ուղեգրի համար, գլխավոր խնդիրը դա է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.