Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին այցելել է Հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։

 


Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։

 

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։

 

 
Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։

 
Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.