Ուզում եմ այս հարցը ուղղել հայկական կողմին՝ ինչպե՞ս են նրանք տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են, որը ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցից անկախ, Երևանը շարունակում է մտածել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից։

«Բառացիորեն վերջերս բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարից ուղիղ խոսք լսեցինք այն մասին, թե իրենք (Հայաստանը) ինչ են մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Սա պաշտոնական դիրքորոշում է, մարդն իրավասու է նման հայտարարություններ անել։ Հաստատվել է, որ մշակվում է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը։ Սա առաջին բլոկն է, ամենակարևորը։ Երկրորդ կետը՝ քանի քաղաքական գործիչ, այդքան կարծիքների տարբեր մեկնաբանություններ: Ի դեպ, դրանք հնչեղ հայտարարություններով աչքի ընկնելու հնարավորություններ են: Առաջին անգամը չէ, որ լսում եմ հարց այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից» արտահայտությունը, ուզում եմ այս հարցերը ևս մեկ անգամ ուղղել հայկական կողմին, բայց իմ կողմից ավելացնեմ հարցը՝ ինչպե՞ս են նման բան ասողները տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են ՀԱՊԿ-ի դուրս գալը: Եվ ուրեմն ինչպե՞ս են նրանք ֆիքսում մուտքը, չէ՞ որ նրանք ամեն դեպքում ինչ-որ ձևով դա տեսնում են», - ասել է Զախարովան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.