Մշակույթի տները նորոգում ենք, դուռը սիրուն փակում ու գեղագիտական հաճույք ստանում, բովանդակությամբ լցրեք այդ մաշկույթի տները․ Նիկոլ Փաշինյան

Մշակույթի տների հետ կապված մի այսպիսի նուրբ հարց կա․ սուբվենցիոն ծրագերը հաստատելու ընթացքում պետք է պարտադիր ճշտել նաև բովանդակային հատվածը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես օրինակ ականատես եմ եղել դեպքերի, երբ, այդ թվում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մշակույթի տներ են նորոգվել, հետո գնացել ենք, մտել, ասել շատ շնորհակաություն, որ կառավարությունն աջակցեց վերանորոեցինք։ Ակնհայտ է, որ նորոգումից հետո դուռը սիրուն փակել ենք ու ամեն անգամ նայում ենք, գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ է տեղի ունեում ներսում»,- ասաց Փաշինայնը։

 

Նա նշեց, որ մշակույթի տները նորոգելու սուբվենցիոն ծրագիրը հաստատելիս՝ անհրաժեշտ է պայմանավորվել համայքնի հետ ու հասկանալ, թե ներսում ինչ է տեղի ունենալու։

 

«Այն մշակույթի տները, որոնք մինչ այժմ վերանորոգվել են, խնդրում եմ աուդիտ անել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Եթե բան տեղի չի ունենում և պատշաճ կերպով ծանրաբեռնված չեն մշակույթի տները, ուրեմն ԿԳՄՍՆ-ի ու ՏԿԵ նախարարության համագործակցությամբ պետք է բովանդակությամբ լցնել դրանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.