Ֆինլանդիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները, հայտնում է kommersant.ru-ն։

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023 թվականի մարտի 1-ին։ Դաշինքին միանալու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների համաձայնությունը։

Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը կքվեարկի Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու դիմումի շուրջ:

Մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը սկսելու որոշման մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.