Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվել մինչև ապրիլ հրաժարվել iPhone-ից. Коммерсантъ

ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին, որոնք ունեն iPhone հեռախոսներ, խորհուրդ է տրվում մինչև ապրիլի 1-ը դրանք փոխել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոնների։ Այս հանձնարարականը նրանց տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, «Կոմերսանտ»-ին հայտնել են միջոցառմանը ներկա մի քանի աղբյուրներ։

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի, որը տեղյակ է այս հանձնարարականի կատարմանը, հնարավոր է, որ Կրեմլը նոր սմարթֆոններ ձեռք բերի իր աշխատակիցների համար, որպեսզի հեշտացնի նրանց հրաժարումը ամերիկյան տեխնոլոգիաներից։

ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը լսել է, որ Apple-ի սարքավորումների օգտագործման արգելքը կտարածվի նաև նահանգապետարաններում ներքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների վրա։ Փորձագետները կարծում են, որ նման միջոցառումները պրագմատիկ են, սակայն կարևոր է հավասարակշռություն հաստատել տեղեկատվական անվտանգության և աշխատակիցների արտադրողականության միջև:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.