Վթար Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ կա երեք զոհ

Մարտի 18-ին՝ ժամը 20:42-ին, Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

 

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ)․ ուղևորներ Ա․ (ծնված 1978 թ․) և Շ․ (ծնված 1982 թ․) Գ․-երը տեղում մահացել են:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ․-երի դիերը, մյուս ուղևոր Գ․ Գ․-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Գ. Գ․-ն մահացել է, իսկ Ս. Գ․-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.