ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

 

Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է։ 

 

Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.