Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը քիչ առաջ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

 

Այս մասին հաղորդեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

 

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա ձերբակալվել էր։ 

 

Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.