Ադրբեջանն օգտագործում է մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը․ Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ , անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:

 

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», - նշել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.