Իրանը պետք է քաղաքական մասնակցության դեր ստանձնի․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Shargh Daily-ին

Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իրանական Shargh Daily-ին հարցազրույց է տվել, որը նեկայացնում ենք ստորև․


«Մենք պետք է ընդգծենք, որ հայերի եւ իրանցիների միջեւ բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի եւ երբեք ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր բարեկամությունն ամրապնդվի։ 

Սակայն Ադրբեջանի կողմից հողերի օկուպացիայից հետո Իրանը բախվեց անվտանգային խնդիրների։ Ուստի Իրանը պետք է քաղաքական մասնակցություն եւ կայունացնող դեր ստանձնի, որպեսզի կանխի անվտանգության խնդիրների էսկալացիան, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։

Ես նաև ուզում եմ հիշեցնել Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը պատերազմի ժամանակ, ով ասաց, որ Արցախում ապրող հայերի անվտանգությունը պետք է պահպանվի։ Այդ պատճառով ես վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն կխաղա իր դերը տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի արդարացի շահերի պահպանումը»։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.