Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել․ Ալեն Սիմոնյան

Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել, մենք հայ ենք, քրիստոնյա և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։

 

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, երեք զոհ է եղել, միգուցե այդ երեք զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհ է ցավակցում այս իրավիճակում, նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակացել, գիտեք, որ Թուրքիան իրենց երկրի կեսը գրավել է, նույնպես ցավակցել է։ Եվ այո, օգնություն են ուղարկել, թե ընդունել են, թե չեն ընդունել, դա արդեն երկրորդ հարց է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.