Ասիայում հնարավոր է ուկրաինականի նման հակամարտություն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ տեսնում է Ասիայում ուկրաինական հակամարտության նման նախադրյալներ՝ Չինաստանին մեղադրելով ռազմականացման և Ռուսաստանի հետ մերձեցման մեջ։

 

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, կարող է տեղի ունենալ վաղը Ասիայում»,- ասել է Սթոլթենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Պեկինում, ըստ նրա, ուշադիր հետևում են Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և դասեր են քաղում, որոնք կարող են ազդել ապագայում որոշումների վրա։

 

Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «իրական մտահոգություններ» ունեն ասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և դրանք քննարկվել են Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։

«Չինաստանն էապես կուտակում է իր ռազմական ուժերը, ներառյալ միջուկային ուժերը: Նա փորձում է վերահսկել Հարավչինական ծովը, սպառնում է Թայվանին, ձգտում է վերահսկողության տակ առնել կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներում: Ճնշելով իր բնակչությանը, Չինաստանը ոտնահարում է մարդու իրավունքները և խորացնում ռազմավարական գործընկերությունը Մոսկվայի հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.