Խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։

 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել և Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել 25 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.