Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել 77 ամերիկացու նկատմամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, թե «ի պատասխան Վաշինգտոնի կողմից ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդարձակման, Ռուսաստանը մշտական կարգով արգելում է 77 ամերիկացիների մուտքը Դաշնություն»:

 

Այդ ցանկում են ոչ միայն ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, այլև նրանց ընտանիքների անդամները:

 

Պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, Վաշինգտոնի, Նյու Մեքսիկոյի նահանգապետերը, Կենտուկի նահանգի նահանգապետի դուստրը, Կալիֆորնիայի նահանգապետի կինը, և այլ անձինք:

 

«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սանկցիաները բումերանգի վերադարձի օրենքով կհարվածեն ԱՄՆ-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.