Հրդեհից զոհվածների ծնողները մտավախություն ունեն, որ զինվորները տիրապետել են ինֆորմացիայի և նրանց փորձել են լիկվիդացնել․ փաստաբան

Ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրեդեհից տուժածների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

 

«Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։

 

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։

 

«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան  կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.