Բոլորը հասկանում են, որ ամենաշատը ՀՀ-ն ունի ճանապարհները բացելու կարիքը, դրա համար բարձրացնում են այն բացելու գինը․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպաասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին՝ նշելով․

 

«Մենք լավ հասկանում նք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը, էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ և ոչ միայն։ Այս առումով շահագրգռված ենք և պետք է առիթից օգտվեմ ու կրկին պատրաստակամություն հայտնեմ, որ այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել։ Խոսույթ կա, որը կարելի է տեսնել մամուլում և մեր փորձագետների հարցազրույցներում, որ մեր շուրջ բոլորը ուզում են ճանապարհները բացվի, մենք դիմադրում ենք, հակառակը՝ ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհը բացվի և դիմադրում են մյուսները»,- ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապաշրջափակման հարցում ամենաշահագրգիռ կողմը Հայաստանն է։

 

«Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք 30 տարի եղել շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան։ Բոլորը հասկանում են, որ ամենաշատը մենք ունենք այդ ճանապարհների կարիքը, դրա համար բարձրացնում են այն բացելու գինը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.