Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Խաղաղության պայմանագրի վերաբերկալ առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։ 


Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, ըստ որի՝ Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Հիշեցնենք, Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը նշել էր նաև, որ Հայաստանը քննարկում է Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկները։

«Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հերթական մեղադրանքները հասցեագրելով հայկական կողմին։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.