Ադրբեջանը ծանր պահին մեր կողքին է, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին ղարաբաղյան պատերազմում․ Էրդողանը՝ ադրբեջանցի փրկարարներին

Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մարաշում հանդիպել է ադրբեջանցի որոնողափրկարարներին։ Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին աջակցության համար։ «Նրանք մեզ հետ են այս ծանր պահին, ինչպես մենք էինք մեր եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ», – ասել է Էրդողանը Բաքվի ԱԻՆ որոնողափրկարարական խմբի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.