Մեզ համար որևիցե նոր բան չի հնչել․ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի հիմնախնդրի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ պետք է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

 

 «Ի՞նչ արձագանքենք, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և գործընթաց է, որին պետք էլ չէ հիմա խանգարել։ Մեծ առումով մեր համար որևիցե նոր բան չի հնչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը տևական ժամանակ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, Բաքուն էլ վերադարձրել է իրեն պատկանող հողերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.