Մարիխուանան կարող է օրինականացվել և ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»–ի տնօրեն Սուրեն Նազինյանը տարածել է երեք տարի առաջ հրապարկված նյութ, հետևյալ վերտառությամբ՝ «Մարիխուանան կարող է հանգեցնել հոգեկան խանգարման. ԱՆ խորհրդատուն՝ դրա վնասակարության մասին»։

 

Տարածած հրապարակմանը կից նա գրել է․ «Իհարկե, մարիխուանան չի կարող լեգալիզացվել, համակարծիք եմ իրավապահ գործընկերների հետ»։

 

Նշենք, որ հրապարակված նյութում ևս Նազինյանն ասում է, որ դեմ է մարիխուանայի ազատականացմանը։

 

Սակայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համակարծիք չէ Նազինյանի հետ․ քիչ առաջ հրակապարումը մեկնաբանելով, Սիմոնյանը գրել է․ «Կարող է օրինականացվել և կարծում եմ, որ ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»։

 

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.