Կա տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ. News.am

Այս պահի դրությամբ Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերի թիվը 5-ն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

 

«Ունենք տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա»,- նշեց Ալեքսանյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։

 

Նշենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայազգի ամուսիններ, իսկ դեպքի հաջորդ օրը, հիվանդանոցում նրան երեխան։ Ընտանիքի մյուս զավակը հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։

Սիրիայում զոհվել են հայազգի Միրնա Թենքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Ընտանիքի դուստրը եւ հայրը հիվանդանոցում են, նրա ոտքն անդամահատվել է։

Նշենք, որ դեռեւս չճշտված տեղեկություն կան այլ հայ զոհերի մասին եւս։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.