Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը

Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հանդիպման արդյունքները։

 

 «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում մարդկային հսկայական տառապանք է պատճառել։ Տարածաշրջանի կայունացմանն աջակցելու համար ԵՄ-ն որոշել է քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որին Գերմանիան էական մասնակցություն կունենա»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.