Եթե բոլոր ընդդիմադիրներին ձերբակալեն, հիմնական խնդիրներից ժողովուրդը չի շեղվի, գերագնահատում են իրենց դերը․ Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին շեղել որևէ բանից։ Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում։ Այս մասին լագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Ընդդիմադիրների քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահանին տեղի ունեցող հարձակումների կամ թշնամու քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա։ Եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օակարգերից և խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի»,- ասաց նա։

 

Խոսելով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդության հարցով ԱԺ այսօրվա նիստի մասին՝ Սիմոնյանն ասաց, որ տպավորություն թող չստեղծվի, թե ԱԺ-ում դատավարություն է տեղի ունենում։

 

«Ներքին պառակտման հարց չկա այստեղ, մեզ ավելի շատ մեղադրում են երկաթե մանդատը չկիրառելու, թավշյա լինելու մեջ»,- նշեց ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.