Դատավճիռ կայացվում է, բայց Սեյրան Օհանյանի նկատմամբ պատիժ չի նշանակվում․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Այն վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ 

 

Երեք վարույթի առնչվող միջնորդագրեր կան, որից մեկը քննվելու է գաղտնի։

 

Միջնորդագիրը ներկայացնելիս հիմնական զեկուցող Աննա Վարդապետյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, թե անմիջապես ինչ գործընթաց է հետևում դատարանի կողմից կայացած դառավճռին, եթե գործի վաղեմության ժամկետն անցել է։

 

«Տեղի ունեցավ քննություն, գործը գնաց դատարան, դատարանը տվեց իր դատավճիռը, որով ենթադրենք կա ազատազրկման դատավճիռ, վաղեմության ժամկետը ազդո՞ւմ է ազատազրկումը կրելու կամ չկրելու վրա»,- հարցրեց պատգամավորը։

Արձագանքելով՝ Աննա Վարապետյանը ասաց․

«Այո, ազդում է, պատիժ չի նշանակվում այդ դեպքում, վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում, Քրեական ատավարության օրենսգիք դա հստակ ասում է»։

Նշենք, որ Սեյրան Օհանյնաը չի համաձայնել վաղեմության ժամկետի հիմքով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չահուցելուն։ 

Գործի մանրամասներն՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.