Չնայած հարաբերությունների ողջ բարդությանը, Հայաստանը իր օգնության ձեռքն է մեկնել Թուրքիային և Սիրիային. Արարատ Միրզոյան

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

 

Մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

 

«Հարգելի տիկի՛ն նախարար,

 

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր տիկին Բերբոքին շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար:

Բայց մինչ մեր օրակարգին անդրադառնալը, ես ևս իմ ցավակցությունները հայտնեմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցություններ հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Ուզում եմ նշել, որ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը, Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:

Մենք՝ որպես 1988թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»,- ասել է Միրզոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.