Փողն էր պատճառը, ուտում էին,  չէին տալիս․ Վաչե Թովմասյանը՝ «32 ԱՏԱՄ»-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ

Մհեր Բաղդասրյանի tete a tete հաղորդման հյուրն այս անգամ հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն է։


Starnews -ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենակարևոր դրվագները։

Նախ զրույցի սկզբում Վաչեն նշեց, որ գրեթե 4 տարի հարցազրույցներից խուսափել է։

Մհեր Բաղդասարյանը, որքան էլ բազմիցս խոսել է 32 ատամ ակումբի տարբեր մասնակիցների հետ, փորձել է նաև լսել Վաչեի տարբերակն այն մասին, թե ինչու, այնուամենայնիվ չշարունակվեց ակումբի գործունեությունը։

Վաչեն բավական անկեղծ պատասխան տվեց.

«Փողը, էդ չէի՞ք ուզում լսեիք, հա´, ասում եմ փողն էր պատճառը, ուտում էին,  չէին տալիս, վերցնում գրպանում էին դնում, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»:

Մհերը փորձեց ճշտել՝ ով, քանի որ այդ ժամանակ ղեկավար անձինք՝ Կարեն Բաբաջանյանն էր և Վահագն Գրիգորյանը։

«Ես անուններ չեմ տալու, այո, իրանք»,-հումորով պատասխանում է Վաչեն ու նաև հավելում.

«Բացի դա, ինչքան էլ մեզ որևէ մեկը ներկայացնում էր, մենք թիմ էինք, ընտանիք էինք և որոշում էինք բոլորս, ցանկացած մեծ որոշում միասին քննարկվում էր, և մի պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէր քննարկվում, դարձել էինք աշխատող, ժողով արեցինք, ասեցինք, սենց չի լինի, եկեք միասին քննարկենք, ասեցին` չէ, մենք ենք բրենդը ստեղծել, մենք էլ ասացինք` դե խնդրեմ։ Համոզված եմ, որ հետո Vitamin-ը ավելի հաջողված եղավ»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.