ՔՊ-ում նիստ են արել. որոշել վաղվա անելիքները

Վաղը սպասվող խորհրդարանի թեժ նիստից առաջ Քաղաքացիական պայմանագիրը երեկոյան խմբակցության նիստ է անցկացրել, քննարկել վաղվա անելիքները:


Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը Հայաստան խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռմխելիությունը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել, որը քննարկվելու է վաղվա նիստի հենց սկզբում:

Քաղպայմանագրում բավականին մանթրաժ են եղել , որ ընդդիմությունը որոշել է բոյկոտել վաղվա նիստը, իսկ դա նշանակում է, որ առճակատում, կրքեր չեն բորբոքվի, ուստի հորդորել են ելույթները կազմակերպել խիստ զգուշավոր, որպեսզի  հանրության մոտ տպավորություն չստեղծվի, թե իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, այլ տեղի ունեցողը ներկայացնեն զուտ իրավական գործընթաց:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.