ԱԺ խորհուրդը նիստ է արել․ օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

 
 
 

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

 
 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:

 
 

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց: 

Չեն ընդունվել Ազգային ժողովի խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող որոշումների նախագծերը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.