Ո՞ր վիտամինի ավելցուկն է երիկամներում քարերի առաջացման պատճառ

Բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, թե որ վիտամինի ավելցուկն է սպառնում երիկամներում քարերի առաջացմամբ։ Նրա խոսքով՝ վիտամին C-ն պետք է զգուշությամբ ընդունել

«Մենք ունենք վիտամին C-ի շատ տարածված մեգադոզան մրսածության դեպքում», – ըստ shantnews-ի՝ ասել է Մյասնիկովը:

 

Քչերը գիտեն, ր այս վիտամինի չարաշահումը կարող է երիկամներում առաջացնել քարերի զարգացում։

 

Բժիշկը հեռուստադիտողներին առաջարկել է, որ եթե ցանկանում են, որ վիտամին C-ն օգուտ տա օրգանիզմին, դեղատնային դեղը չգնեն և «գդալներով ուտեն»։ Փոխարենը նա խորհուրդ է տվել ավելի շատ օգտագործել այն պարունակող մթերքներ: Օրինակ` պետք է այդ վիտամինով հարուստ բանջարեղեն և միրգ ուտել: Վիտամին C-ով հարուստ են կիվին, ելակը, բուլղարական պղպեղը, սև հաղարջը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.