Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում արել է հրապարակում, ըստ որի՝ սկսում է «ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների, որոնք շարունակելով գործել այդ ցեղասպան երկրում անուղղակիորեն նպաստում են Արցախի շրջափակմանը և թշնամու ցեղասպան նպատակներին»:

«Բարեկամներ,

Մեկնարկում ենք մեր ֆեյսբուքյան քարոզարշավն ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների, ովքեր շարունակելով գործել այդ ցեղասպան երկրում անուղղակիորեն նպաստում են Արցախի շրջափակմանը և թշնամու ցեղասպան նպատակներին:

Այդ ընկերությունները ֆեյսբուքում ունեն միլինոավոր հետևորդներ: Այս քարոզարշավի միջոցով մենք աշխարհին տեղեկացնում ենք Արցախի դեմ ցեղասպանության մասին նրանց անտարբերությունը և կամա թե ակամա մեղսակցությունը, և այս կերպ ճնշում ենք գործադրում, որպեսզի նրանք լքեն Ադրբեջանը:

Խնդրում ենք բացել ներքևի երեք հղումները և կատարել հետևյալ գործողությունները: Առնվազն կիսվել (Share) և հավանել (Like), ցանկալի է նաև հետևել (Follow) և ուղարկել (Send) ընկերներին մեսենջերով:

Ամեն անգամ, երբ մենք հավանում կամ կիսվում ենք այդ ընկերություններ տեղեկանում են: Ընկերությունների ցուցակը ստիպված երեք մասի ենք բաժանել ֆեյսբուքի սահմանափակումների պատճառով: Այնպես որ, խնդրում ենք 2 րոպե տրամադրել և անել այդ բոլոր գործողությունները բոլոր երեք էջերում:

Էջ 1 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102016256144782

 

Էջ 2 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102145282798546

 

Էջ 3 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/103061696040238

Միևնույն ժամանակ չենք մոռանում նաև նամակներով ռմբակոծել այդ ընկերություննեին: Եթե դեռ նամակներ չեք ուղարկել, բացեք հետևյալ էջը, լրացրեք և ուղարկեք: Դա կպահանջի ընդամենը 1 րոպե և Դուք մեկ կոճակի սեղմումով հարյուրից ավել նամակներ կուղարկեք բոլոր ընկերություններին https://actionnetwork.org/.../urge-international.../», - գրել է Մարուքյան:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը`Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.