Չավուշողլուն հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խոչընդոտում են ահաբեկչական կազմակերպությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունները խոչընդոտներ են ստեղծում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ահաբեկչական կազմակերպություններն ականներ են դնում, հատկապես՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Շվեդիան հատուկ է հանգնում դրանց վրա: Նա կարող է մաքրել դրանք, եթե ցանկանա»,- ասել է Չավուշօղլուն:

 

Նա ընդգծել է, որ թուրքական կողմը չի կարող պարգևատրել նրանց, ովքեր չեն կատարում պայմանավորվածությունները։ Ինչպես հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Անկարան պատրաստ կլինի քննարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը միայն Ստոկհոլմի ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումից հետո։

 

«Սակայն ստեղծված իրավիճակում Թուրքիան չի կարող համաձայնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն», - ընդգծել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.