ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գնի առաստաղի շուրջ՝ մեկ բարելի դիմաց 100 դոլար

ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական նավթամթերքի գնային շեմի շուրջ, որը կփորձեն սահմանել փետրվարի 5-ից։

 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԵՄ դեսպանները ուրբաթ երեկոյան պայմանավորվել են դիզելային վառելիքի գնի սահմանաչափ սահմանել 100 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ զեղչված նավթամթերքի համար՝ 45 դոլար մեկ բարելի դիմաց։

 

Մոտ ժամանակներս այս որոշումը պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից՝ նախարարների մակարդակով, որպեսզի այն ուժի մեջ մտնի կիրակի գիշերը։

 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուրբաթ երեկոյան թվիթերում գրել է, որ կիրակի օրվանից ԵՄ-ն «կներկայացնի ռուսական նավթամթերքի գների առաստաղը», սակայն քանակական ցուցանիշները դեռ չի հաստատել։

Նաև փետրվարի 5-ից ԵՄ-ում ուժի մեջ է մտնում ռուսական նավթամթերքի գնման արգելքը, որը չի տարածվում Հունգարիայի վրա։ Այսպիսով, ԵՄ-ն ամբողջությամբ կկիրառի նավթի էմբարգոն, որը համաձայնեցվել էր անցյալ տարվա հունիսի սկզբին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.