«Էրեբունի» հիվանդանոցում ստեղծվել է նոր, ժամանակակից Emergency Hospital

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն առանձնացվել է բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքից: Ստեղծվել են հիվանդների և բուժանձնակազմի համար լավագույն պայմանները:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն ունի երկու սրահ:

Հիվանդն ընդունվելուց անմիջապես տեղափոխվում է առաջին սրահ՝ տրիաժ կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվում է առաջին բուժօգնությունը: Եթե հարկավոր է գործիքային կամ լաբորատոր հետազոտություն, ապա հիվանդը հետազոտվում է հենց տեղում, անմիջապես:

 

Հետազոտություններից հետո հիվանդն, ըստ, անհրաժեշտության տեղափոխվում է երկրորդ սրահ՝ ավելի երկար հսկողության նպատակով:

Մշտապես հերթապահում են նեղ մասնագետներ՝ օրթոպեդ, նյարդաբան, թերապևտ, վիրաբույժ:

Բաժանմունքը համալրված է առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ և ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ մշտադիտարկման մոնիթորներով, արհեստական շնչառական և թթվածնի մատակարարման սարքերով, վերակենդանացման այլ համակարգերով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.