Ձորաղբյուրում «ZIL»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը

Հունվարի 30-ին, ժամը 23:53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ փողոցում «ZIL» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.