Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա, հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական միջոցներով կանխել կրակի տարածումը ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Կարապետյանն ու կրտսեր պարեկ Վահրամ Հակոբյանը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.