Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։

 

Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։

 

Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելում բաժին բերված տղամարդու կինը և սպառնում՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։

 

Իրավապահները բանակցությունների միջոցով կնոջ հետ են պահում ծայրահեղ քայլից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.