ԱՄՆ-ը հասել է պետական պարտքի «առաստաղին»

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է ներդրումները կառավարության Արժեթղթերի հիմնադրամում՝ որպես նոր արտահերթ միջոցառումների մաս՝ կապված երկրի պարտքի «առաստաղին» հասնելու հետ:

 

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիին ուղղված նամակում ասել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

 

«Հունվարի 23-ի դրությամբ ես որոշել եմ, որ կառավարության գոյացած պարտքի պատճառով չեմ կարող ամբողջությամբ ներդրումներ կատարել արժեթղթերի հիմնադրամում (G Fund)»,- ասված է գանձապետարանի կայքում տեղադրված նամակում։

 

Ինչպես բացատրվում է նամակում, Պետական արժեթղթերի հիմնադրամը դաշնային աշխատողների կենսաթոշակային համակարգի մի մասն է, և դրանում ներդրումների կասեցումն անհրաժեշտ է պետական պարտքի սահմանված մակարդակը չգերազանցելու համար։

Հունվարին ԱՄՆ-ը սպառեց փոխառությունների սահմանաչափերը և ձեռնամուխ եղավ «արտահերթ միջոցների», որոնցից առաջինը սոցիալական և կենսաթոշակային հիմնադրամներին մուծումների կասեցումն էր։

Յելենն այս կապակցությամբ ասել է, որ կառավարության անկարողությունը վճարել իր պարտավորությունները, կհանգեցնի ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի և կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.