Հնդկաստանը կվերամշակի ռուսական նավթը և այն վաճառի ԵՄ-ին. Bloomberg

Հնդկաստանը կվերամշակի ռուսական նավթը և այն կուղարկի ԵՄ՝ որպես դիզվառելիք, հայտնում է Bloomberg-ը։

 

Մինչ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկը Ռուսաստանը վառելիքի խոշորագույն մատակարարն էր Եվրոպա։ Հակառուսական պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի դիզվառելիքի համաշխարհային հոսքերի երթուղիների էական փոփոխության, ինչին կնպաստեն Ռուսաստանից նավթի նոր գնորդները՝ վառելիքը հետ ուղարկելով Եվրոպա, գրում է գործակալությունը։

ԱՄՆ-ից և Հնդկաստանից ԵՄ մատակարարումները արդեն աճում են, քանի որ այդ երկրներն ավելի շատ են արտադրում, քան սպառում, ինչը նրանց թույլ է տալիս արտահանել ավելցուկը, հայտնում է Bloomberg-ը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից հետո Հնդկաստանը դարձել է զեղչերով ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկը, նշում է Bloomberg-ը։ Հնդկական դիզելային հոսքերի զգալի աճը գործնականում ապահովում է, որ ռուսական նավթը կգնվի և կվերամշակվի Հնդկաստանում՝ դիզելային վառելիքի վերածելու համար, նախքան Եվրոպային վաճառելը:

Այսպիսով, եվրոպական պատժամիջոցներն ամբողջությամբ չեն դադարեցրել ռուսական նավթի մատակարարումը Եվրոպա, նշում է գործակալությունը։

 

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ռուսական նավթի գնային շեմի մասին որոշումը, որն ընդունվել է Եվրամիության երկրների, G7-ի և Ավստրալիայի կողմից։ Գների առաստաղը սահմանվել է 60 դոլար մեկ բարելի համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.