162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը։ Այս մասին հայտոնւմ է Բարձրագույն դատական խորհուրդը։

 

2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։

 

Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

 

Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.