Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը

Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը։

 
 
 

«Ով ում որտեղ հասցնում քննադատում, մեղադրում ու պիտակավորում է։ Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։

 
 
 

Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ, իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։ Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։ Այլեւս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ եւ՜ Արեւմուտքի, եւ՜ Թուրքիայի, եւ՜ ՌԴ-ի հետ։ Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։

 

Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ եւ ռազմավարություն։ Կամ ՆԱՏՕ՞, կամ՝ Ռուսաստա՞ն։ Լավ օրից չէ այդ ընտրությունը, բայց սա է փաստը։

Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբեւէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից, բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։ Այդ դաշինքը նորոգման, վստահության, փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։

 

Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։

Երբ ասում եմ ՆԱՏՕ, նկատի ունեմ նաեւ Թուրքիային։

Եվ վերջում.բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով, մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ, ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։ Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.