Շիրակի մարզում չոր նավահանգիստ կստեղծվի, եթե ամեն ինչ ճիշտ գնա, Գյումրիում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ․ Վահան Քերոբյան․ News.am

Շիրակի չոր նավահանգիստ ստեղծելու հայեցակարգն արդեն ունենք, այստեղ առաջնորդությունն իր վրա վերցրել է կառավարությունը, մոտակա հանրային ներդրումների կոմիտեում քննարկելու ենք այդ ծրագրի իրագործումը․ այս մասին News.am-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Նախնական տվյալները մեզ թույլ են տալիս ասել, որ կառավարությունը դրական վերաբերմունք կձևավորի, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրումների կոմիտեից, որը կարծում եմ մինչև տարվա վերջ տեղի կունենա։ Պրոցեսը լինելու է էսպես, եթե կոմիտեն դրական եզրակացություն տվեց, մենք մանրամասն տնտեսական հետազոտության փուլ ենք անցնելու, եթե այդ փուլն էլ դրական արդյունքներով եկավ, այսինքն՝ տնտեսական հետազոտություն իրականացնող ընկերությունը պարզեց, որ այդ նախագիծը հայաստանի համար տնտեսապես շահավետ նախագիծ է, դրանից հետո մենք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով պետք է ներգրավենք օպերատոր՝ այդ արդյունաբերական պարկ, նավահանգստի համար, որից հետո այդ օպերատորը կսկսի ներդրումներն անել և տարբեր տիպի ընկերություններ հրավիրել այդ արդյունաբերական զոնա՝ իրենց արտադրությունները հիմնելու համար։ Մեր այս պահի կանխատեսումներով, եթե ամեն ինչ ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»,-ասել է Վահան Քերոբյանը։

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.