ԱՄՆ-ն աջակցում է Չինաստանում և Իրանում բողոքի ակցիաների մասնակիցներին. Բլինկեն

ԱՄՆ վարչակազմն աջակցում է Չինաստանի և այլ երկրների բնակիչների՝ խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքին, Վաշինգտոնը ցանկանում է Պեկինի հետ քննարկել քաղաքացիական ազատությունների թեման։ Այս մասին կիրակի CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այո, իհարկե»,- պատասխանել է պետքարտուղարը լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմն աջակցում է Չինաստանում ցուցարարներին։

«Մենք պաշտպանում ենք մարդկանց իրավունքը ամենուր՝ լինի դա Չինաստանում, Իրանում, ցանկացած այլ վայրում, խաղաղ բողոքի ցույց անելու, իրենց տեսակետները հայտնելու, դժգոհություն հայտնելու իրավունքը։ Եվ եթե որևէ երկրում դա այս կամ այն կերպ ճնշվում է, ապա մենք դեմ ենք արտահայտվում, դեմ ենք, քայլեր ենք ձեռնարկում դրա դեմ»,- շարունակել է պետքարտուղարը։

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Իրանի պաշտոնյաների դեմ՝ կապված Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ:

«Մենք դեմ ենք արտահայտվել բողոքի ճնշելուն ամենուր, այդ թվում՝ Չինաստանում: Բայց, ըստ էության, խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն, որ երկու երկրներում էլ մարդիկ փորձում են արտահայտել իրենց տեսակետները, հասնել նկրտումների բավարարման և դրան իշխանությունների արձագանքին»,- ասել է Բլինկենը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.