Բաժին : Սպորտ/Life
Ներեցեք, Ջո, ֆուտբոլը հաղթեց․ Նիդերլանդների վարչապետը պատասխանել է Բայդենին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խաղից առաջ աջակցել էր իր երկրի ազգային հավաքականին։ Խոսելով ֆուտբոլի մասին՝ Բայդենն օգտագործել է «սոքքեր» բառը, որն ավելի բնորոշ է ամերիկացիներին։ «Սա կոչվում է ֆուտբոլ: Առա՜ջ, ԱՄՆ-ի թիմ: Տղերք, արեք դա»: – ասել էր Բադենը։
Խաղի ավարտից հետո սոցիալական ցանցերում հրապարակում է արել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
«Ներեցեք, Ջո, ֆուտբոլը հաղթեց»,- գրել է Ռյուտեն։
Աղբյուր ArmSport.am