Կառավարությունը հավելյալ 163 մլն 639 հազար դրամ է հատկացրել կրթական հաստատությունների ջեռուցման և ընթացիկ նորոգումների համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում:

 

Տնտեսված միջոցներից 163 միլն 639 հազար ՀՀ դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար:

 

Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար.

 

· «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում փորձաքննություն,

· «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ջեռուցման ցանցի անցկացում,

· «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու և ջեռուցման ցանցերի մասնակի աշխատանքների իրականացման ձեռքբերում,

· «Գառնու Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման նոր կաթսայի տեղադրման աշխատանքներ: Հաշվի է առնվել, որ դպրոցում ներկա պահին գործում է մեկ կաթսա, որը տեղադրվել է 2008 թ., և կաթսայի խափանման ընթացքում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում:

·  «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց» և «Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների ջեռուցման կաթսաների փոխարինում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.