Մենք խելացի ենք, իսկ նրանք, ովքեր չեղարկում են մեր մշակույթը, այնքան էլ խելացի չեն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել և «ոչ այնքան խելացի» է անվանել ռուսական մշակույթի չեղարկման կողմնակիցներին։ Այդ մասին նա հայտարարել է Չիտայում թատրոնի վերակառուցումից հետո բացման ժամանակ, որին երկրի ղեկավարը մասնակցել է հեռակապի միջոցով։ Այս մասին գրում է life.ru-ն:

«Մեր մշակույթը հիմար մարդիկ չեղարկում են, իսկ մենք ոչ միայն ոչինչ չենք չեղարկում, այլ մյուս երկրների լավագույն օրինակներից առաջ ենք տանում այն մարդասիրական գաղափարները, որոնք ներդրված են այդ աշխատանքներում: Մենք խելացի ենք, իսկ նրանք, ովքեր չեղարկում են մեր մշակույթը, այնքան էլ խելացի չեն»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.