Զելենսկին պետք է գնա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների, եթե ցանկանում է խուսափել Ուկրաինայի լիակատար ոչնչացումից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է կանգ առնի և գնա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների, եթե ցանկանում է խուսափել հսկայական զոհերից և Ուկրաինայի լիակատար ոչնչացումից։ Այս մասին գրում է pravda.com.ua-ն:

«Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է: Ոչ այն պատճառով, որ ես ուզում եմ այս թեման գցել Զելենսկու և Ուկրաինայի վրա: Իսկապես, այժմ ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է:Եթե նրանք չեն ցանկանում մահեր, ավելին՝ հսկայական թվով մարդկանց: Դժվար է, դժվար, բայց մենք պետք է դադարեցնենք, մենք պետք է դադարեցնենք դա, քանի որ հետագան կլինի Ուկրաինայի ամբողջական կործանումը», - ասել է Լուկաշենկոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.