Սա տարօրինակ է թվում, սակայն սերը մաթեմատիկա չգիտի. Շերը՝ իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ սիրավեպի մասին (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը կրկին անդրադարձել իրենից 40 տարով փոքր պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ սիրավեպին: 76-ամյա երգչուհին և 36-ամյա Էդվարդսն առաջին անգամ հանդիպել են երկու ամիս առաջ՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում: Պապարացիները զույգին հաճախ են լուսանկարում ժամադրության գնալիս, գրում է Daily Mail-ը:

Շերը խոստովանել է, որ իրենց տարիքային ահռելի տարբերության պատճառով իրենց հարաբերությունները «թղթի վրա տարօրինակ են թվում»։ Սակայն երգչուհին հավելել է, որ նրանք երկուսն էլ չափահաս են, և որ «սերը մաթեմատիկա չգիտի»։

Նա Twitter-ում հրապարակել է սիրելիի լուսանկարըև գրել. «Թղթի վրա սա տարօրինակ է թվում (նույնիսկ ինձ համար), բայց Ա. Է.-ն (Ալեքսանդր Էդվարդս) ասում է, որ սերը մաթեմատիկա չգիտի»:

Շերի խոսքով՝ իր սիրելին բարի է, խելացի, զվարճալի: Երգչուհին ընդգծել է, որ Էդվարդսն իրեն «թագուհու պես» էվերաբերվում:

 

 

 

 

 

Loved-up: The If I Could Turn Back Time hitmaker, 76, and her love interest, 36, first met almost two months ago and have been spotted on numerous dates togetherHaving her say: Cher has defended her relationship with boyfriend Alexander Edwards, who is 40 years younger than herRomance: They were first seen holding hands at Hollywood restaurant Craig's , before going to Cher's Malibu home on November 3

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.