ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից, կդառնա վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի. նախագիծ

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը  անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում:

 

«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:

 

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար,  սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն  ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելեց Փաշինյանը:

Կառավարությունը քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.