Մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

Կյանքից հեռացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

 

«Երկրային իր ուղին ամփոփեց թատրոնի խնկարկուն ու սպասավորը՝ Վահե Շահվերդյանը: Խոնարհում և հավերժ հիշատակ», - գրել է նա։

 

Վահե Շահվերդյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Նա 77 տարեկան էր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.